ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է իրանական Քեշմ և Բանդար Աբբաս նավահանգիստներին, սակայն դա պատերազմի վերսկսում չէ. Fox News

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան ինձ հայտնել է, որ մի քանի րոպե առաջ ԱՄՆ-ն ռազմական հարված է հասցրել իրանական Քեշմ և Բանդար Աբբաս նավահանգիստներին, սակայն հավելել է, որ դա չի նշանակում պատերազմի վերսկսում կամ հրադադարի ռեժիմի դադարեցում, X սոցիալական ցանցում գրել է Fox News հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը:

Ըստ Գրիֆինի՝ բարձրաստիճան պաշտոնյան նաև հաստատել է տեղեկությունը, որ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հանկարծակի հետ են կանչել «Ազատություն» գործողության շրջանակում ամերիկացիների՝ իրենց բազաների և օդային տարածքի օգտագործման թույլտվությունը:

Ըստ այդ պաշտոնյայի՝ որոշումը չեղարկվել է: Հաղորդվում է, որ սաուդյան իշխանությունները զայրացած են եղել այն փաստից, որ Պենտագոնը նվազեցրել է երկուշաբթիի իրանական հարվածների նշանակությունը և հանկարծակի դադարեցրել Հորմուզի նեղուցի բացման ու նավերի անցման «Ազատություն» գործողությունը՝ կիրակի ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարելուց հետո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *