«Գիշերվա ընթացքում ՌԴ-ն ԱԹՍ-ներով ավելի քան 850 հարված է հասցրել»․ Զելենսկի

«Գիշերվա ընթացքում ՌԴ-ն ԱԹՍ-ներով ավելի քան 850 հարված է հասցրել»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ռուսական բանակը գիշերվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին»:

«Առավոտյան ժամը 7-ի դրությամբ արձանագրվել է ճակատային դիրքերի ավելի քան 140 հրետակոծություն։ Ռուսներն այս գիշեր իրականացրել են գրոհային 10 գործողություն, որոնց մեծ մասը՝ Սլավյանսկի ուղղությամբ։ Նաև հասցվել է ավելի քան 850 հարված տարբեր տեսակի անօդաչուներով՝ FPV, «Լանցետ» և այլն։ Կիրառվել են նաև հարվածային անօդաչուներ»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ «այս ամենը վկայում է այն մասին, որ ռուսական կողմից նույնիսկ ռազմաճակատում կրակը դադարեցնելու իմիտացիոն փորձ չի եղել»։

«Ուկրաինան կգործի հայելային։ Մենք կպաշտպանենք մեր դիրքերը և մարդկանց կյանքը։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *