2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Լեռնահովիտ գյուղում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն վթարից մահացել են նաև 26-ամյա Նարինե Բարսեղյանը՝ Տաշիրից, նրանք նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Նրանք և Էրիկ Մխոյանը եղել են Ստեփանավան-Երեւան տաքսու մեջ։ Վարորդի ինքնությունը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։