Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկն է գրանցվել

Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը դարձել է տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբային գրոհներից մեկը: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները, որոնք հիմնված են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների վրա:

Ըստ նրա տեղեկությունների՝ մայիսի 7-ին ՀՕՊ ուժերը հետ են մղել 61 ԱԹՍ-ի հարձակում: Այս ցուցանիշը զիջում է միայն մարտի կեսերի իրադարձություններին:

Այսպես` մարտի 14-ին, ըստ Սոբյանինի տվյալների, մեկ օրում ոչնչացվել էր Մոսկվայի ուղղությամբ թռչող 65 ԱԹՍ: Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է ևս 54 ԱԹՍ, իսկ մարտի 16-ի առավոտյան՝ ևս 42 սարք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *