
«Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է բերել, այդ «խաղաղության» պայմաններում Ալիևը հեռուստացույցից նրա վրա մատ է թափ տալիս՝ ինչպես անկյունում վախից կուչ եկած երեխայի վրա, իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում և խնդրում իրեն ընդունել Բաքվում»,- քարոզարշավի մեկնարկին Գոշավանքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ասել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ նշելով, որ քարոզարշավի մեկնարկը Գոշավանքից պատահական չէ․ «Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, ով խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանն ունի նաև այսօր»։