«Կհանդիպենք դատարանում»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Կհանդիպենք դատարանում»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Նարեկ Կարապետյանի՝ կազինոների վերաբերյալ հայտարարությանը, ասել է․ «24 ժամը լրացավ. Նարեկ Կարապետյանն այդպես էլ հասկանալի բացատրություն չտվեց։ Ես ուղղակի զարմանում եմ և կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Նարեկ Կարապետյանը ուժ պետք է գտնի իր ուժեղ կազմակերպությունում, իր ուժեղ քարոզարշավում, իր ուժեղ հռետորաբանության մեջ՝ չակերտավոր, որպեսզի ընդունի, որ սխալ է արել և հիմա դեմագոգիայով է զբաղված:

Ինչևէ, կհանդիպենք դատարանում. ավելի քան վստահ եմ, որ հրապարակային ներողություն է խնդրելու՝ ինձ զրպարտելու համար, և վճարելու է այն գումարը, որը դատարանը կսահմանի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *