
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Նարեկ Կարապետյանի՝ կազինոների վերաբերյալ հայտարարությանը, ասել է․ «24 ժամը լրացավ. Նարեկ Կարապետյանն այդպես էլ հասկանալի բացատրություն չտվեց։ Ես ուղղակի զարմանում եմ և կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Նարեկ Կարապետյանը ուժ պետք է գտնի իր ուժեղ կազմակերպությունում, իր ուժեղ քարոզարշավում, իր ուժեղ հռետորաբանության մեջ՝ չակերտավոր, որպեսզի ընդունի, որ սխալ է արել և հիմա դեմագոգիայով է զբաղված:
Ինչևէ, կհանդիպենք դատարանում. ավելի քան վստահ եմ, որ հրապարակային ներողություն է խնդրելու՝ ինձ զրպարտելու համար, և վճարելու է այն գումարը, որը դատարանը կսահմանի»։