Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում թիմի կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերի տարածումից հետո։
Հայտարարության մեջ մադրիդյան ակումբն ուղղակիորեն չի նշում ծեծկռտուքի փաստը, սակայն հաստատում է, որ հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո կարգապահական վարույթ է հարուցվել երկու ֆուտբոլիստների նկատմամբ։
«Համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտից հետո ակումբը պատշաճ կերպով կտեղեկացնի երկու գործերով կայացված որոշումների մասին»,- նշված է «արքայական» ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կիրակի՝ մայիսի 10-ին, «Ռեալն» Իսպանիայի առաջնության շրջանակում սկզբունքային արտագնա հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ։ Ներկայումս Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
armsport.am