Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը

NEWS.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններից հետո ձերբակալված քաղաքացիները «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանը և նրա կինն են։ Խուզարկություններ են իրականացվել ոչ միայն գրասենյակում, այլև նրանց բնակարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություններ է իրականացրել Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում, կան բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ Կոմիտեից հայտնել էին, որ որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում  են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *