ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է, որ Մոսկվան անխնա կպատասխանի նացիստներին, եթե նրանք փորձեն իրականացնել իրենց սպառնալիքները և խափանել Հաղթանակի օրվա տոնը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ես ուզում եմ ամենայն պարզությամբ և ամբողջ պատասխանատվությամբ ասել. եթե այն, ինչ հիմա Ուկրաինայի միջոցով անում են Արևմուտքում վերածնվող նացիստները, նրանց չեն խնայի։
Օրեցօր ավելի շատ խնդիրներ փորձում են ստեղծել նրանք, ովքեր Զելենսկուն դարձրել են ուղիղ գործիք,այն ագրեսիայի սրածայր գլխիկ, որն Արևմուտքը հրահրում է մեր երկրի դեմ, որը, ըստ էության, արդեն սկսել է՝ զինելով Կիևի այս նացիստական ռեժիմը և նրան տրամադրելով ամենամահաբեր զինատեսակները՝ միայն թե որքան հնարավոր է ցավոտ հարվածեք Ռուսաստանի Դաշնությանը», – նշել է Լավրովը։