
«Մենք այստեղ պաշտոն կամ մանդատ ստանալու համար չենք եկել։ Մեզ այս հրապարակ է բերել ժողովրդի, անցյալի և ապագայի հանդեպ պատասխանատվությունը»,- Էջմիածնում նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ձեր ընտրությունը շատ պարզ է՝ մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում՝ ազգային պետական գործիչները, մի կողմում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, մյուս կողմում տիրադավները, մի կողմում կանգնած են Արցախ հանձնածները, մյուս կողմում՝ Արցախ ազատագրողները․․․, մի կողմում՝ այլասերված բարքերը, մյուս կողմում՝ ազգային արժեքները»,- իր ելույթում ընդգծեց Սաղաթելյանը։