
Իսրայելում մեկ քաղաքացիական անձ եւ իսրայելական բանակի երեք զինվորական է ձերբակալվել։ Նրանք կասկածվում են Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ։
Համաձայն իսրայելական մամուլում տեղ գտած հրապարակումների, ցանցի անդամները իրանական կողմի համար փաստաթղթավորել են երկաթուղային կայարանները, առեւտրային կենտրոնները, տեսադիտարկման կետերը, ինչպես նաեւ՝ ռազմաօդային ուժերի տեխնիկական դպրոցը, որտեղ ցանցի անդամներից մի քանիսը սովորել են։ Առաջադրանքներ ստանալու համար՝ նրանք կապի են դուրս եկել իրանական հատուկ ծառայոթյունների հետ։ Իսկ առաջադրանքները կատարելու համար էլ՝ ներգրավել են մյուսներին։