«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ ամփոփել են քարոզարշավի առաջին օրը, որից հետո քայլերթով շարժվել են դեպի Սամվել Կարապետյանի առանձնատուն:
Աջակիցներին իր տան մոտ դիմավորելով՝ Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով` հայտարարելով, որ անհրաժեշտ է միասնական գործողություններով հաղթահարել առկա քաղաքական և ազգային մարտահրավերները։