Չնայած մարդկության՝ էներգիայի առավել էկոլոգիապես մաքուր աղբյուրներին անցնելու ձգտմանը, բնական գազը նախկինի պես մնում է էներգետիկ անվտանգության և տնտեսական զարգացման անկյունաքարային տարրերից մեկը:
Ըստ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) զեկույցի՝ բնական գազի ամենամեծ ապացուցված պաշարներն ունեցող երկրների տասնյակը (տրիլիոն խորանարդ ֆուտով) ունի հետևյալ տեսքը.
1. Ռուսաստանը՝ 1 688 (կամ 47,7 տրիլիոն խորանարդ մետր)
2. Իրանը՝ 1 200 (կամ 33,9 տրիլիոն խորանարդ մետր)
3. Կատարը՝ 843 (կամ 23,8 տրիլիոն խորանարդ մետր)
4. ԱՄՆ-ը՝ 615 (կամ 17,4 տրիլիոն խորանարդ մետր)
5. Թուրքմենստանը՝ 400 (կամ 11,3 տրիլիոն խորանարդ մետր)
6. Սաուդյան Արաբիան՝ 336 (կամ 9,5 տրիլիոն խորանարդ մետր)
7. ԱրաբականՄիացյալ Էմիրությունները՝ 290 (կամ 8,2 տրիլիոն խորանարդ մետր)
8. Չինաստանը՝ 265 (կամ 7,5 տրիլիոն խորանարդ մետր)
9. Նիգերիան՝ 209 (կամ 5,9 տրիլիոն խորանարդ մետր)
10. Վենեսուելան՝ 195 (կամ 5,5 տրիլիոն խորանարդ մետր)
Այս տասը երկրներին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային ապացուցված պաշարների ավելի քան 83%-ը, ինչն ընդգծում է նրանց առանցքային դերը գլոբալ էներգետիկ աշխարհաքաղաքականության մեջ, հաղորդում է Naked Science-ը: