Թրամփի մամուլի քարտուղարը դուստր է ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ծննդաբերել է իր երկրորդ երեխային։ Մայիսի 1-ին ծնվել է նրա դուստրը՝ Վիվիանան կամ «Վիվին»։ Դրա մասին հայտնել է ինքը՝ Լևիթը, հաղորդում է Bild-ը։

«Նա կատարյալ է և առողջ, իսկ նրա ավագ եղբայրը մեծ ուրախությամբ սովորում է իր նոր փոքրիկ քրոջ հետ կյանքին։ Մենք վայելում ենք ամեն մի վայրկյանը մեր նորածնային երջանկության պղպջակում»,- գրել է Լևիթը։

Երեխայի հայրը անշարժ գույքի կառուցապատող Նիկոլաս Ռիչիոն է։ Զույգն արդեն մեկ որդի ունի՝ Նիկոն, որը ծնվել է 2024 թվականի հուլիսին։

Լևիթը Սպիտակ տան պատմության մեջ ամենաերիտասարդ մամուլի քարտուղարն է և առաջինը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է հղիության ընթացքում։ Իր հղիության մասին նա հայտնել էր դեկտեմբերին՝ նշելով.

«Սուրբ Ծննդյան ամենամեծ նվերը, որի մասին կարող էինք երազել»։

Քանի դեռ Լևիթը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, մամուլի ասուլիսներն անցկացնում են կաբինետի անդամները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջին անգամ հանդես է եկել այդ դերում մայիսի 5-ին. Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը նրան անվանել է «բնատուր տաղանդ» և գովել Իրանի հարցում նրա դիրքորոշման համար։ Շուտով մամուլի քարտուղարի դերը պետք է ստանձնի նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և այլ քաղաքական գործիչներ նույնպես կարող են միանալ. «հնարավոր է՝ նույնիսկ հենց նախագահը»,- հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *