Ամերիկյան զորքերը մայիսի 8-ին շարքից հանել են M/T Sea Star III և M/T Sevda նավթատար լցանավերը, նախքան դրանք կմտնեին Օմանի ծոցում գտնվող իրանական նավահանգիստ՝ խախտելով շրջափակումը։ Դրա մասին հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Երկու լցանավերն էլ շարքից հանել է F/A-18 Super Hornet կործանիչը, որը թռիչք էր կատարել USS George H.W. Bush ավիակրից»։
ԱՄՆ բանակը հայտնել է նաև, որ մայիսի 6-ին ամերիկյան ուժերը շարքից հանել էին իրանական Hasna լցանավը, երբ վերջինս փորձում էր մուտք գործել իրանական նավահանգիստ Օմանի ծոցում։