Tesla-ն հետ է կանչում մոտ 220 հազար էլեկտրական ավտոմեքենա

Tesla ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 218 հազար 868 էլեկտրական ավտոմեքենա՝ հետևի տեսադաշտի տեսախցիկին առնչվող խնդիրների պատճառով։ Դրա մասին հայտնում է ամերիկյան ավտոմոբիլային լրատվական Carscoops պորտալը։

Անվտանգության այդ խնդիրը վերաբերում է 2017-2023 թվականների արտադրության մի շարք սեդանների և ամենագնացների։

Խնդիրը հետևի տեսախցիկի ծրագրային ապահովման մեջ է, որը հաճախ խոչընդոտում է ճիշտ պատկերի ստացմանը կամ ընդհանրապես պատկերի բացակայությանն է հանգեցնում Tesla Model 3, Tesla Model Y, Tesla Model S և Tesla Model X մոդելների որոշ նմուշօրինակների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *