Զելենսկին «թույլատրել է» Մոսկվայում զորահանդես անցկացնել

Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները՝ մարդասիրական նպատակով, որոնք արտահայտվել են մայիսի 8-ին ամերիկյան կողմի հետ բանակցություններում, որոշում եմ թույլատրել 2026 թվականի մայիսի 9-ին զորահանդես անցկացնել Մոսկվա քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն)։ Դրա մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ստորագրած հրամանագրում։

«Շքերթի ժամանակահատվածում (մայիսի 9-ին՝ Կիևի ժամանակով առավոտյան ժամը 10-ից սկսած) Կարմիր հրապարակը հանել ուկրաինական սպառազինության կիրառման ծրագրից»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու այդ հրամանագիրը. «Վայ նրան, ով փորձում է ծաղրել Հաղթանակի օրը: Դա նրա դժբախտությունն է: Իսկ մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ»,- նշել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *