
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԱԾ մեկուսարանում այսօր հանդիպեցի մեր՝ հայերի սրբազանի հետ:
Ինչպես միշտ՝ լավատես, հույսով և հավատով լի՝ դեպի իր ժողովուրդ:
Ինչպես միշտ՝ անկոտրում ու համառ կամքով:
Ինչպես միշտ՝ նվիրումով սեփական ժողովրդի պայծառ, ազատ և բարեկեցիկ ապագա ունենալուն:
Հայերի սրբազանը ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ԼԱՎ ՕՐՎԱ իր զրկանքները կրում է պատվով և արժանապտվությամբ, գլուխը վեր, առանց որևէ երկմտանք՝ իր ընտրած ճանապարհի ճշմարտացիության, ինչի մեջ և մենք զինակից ենք:
Սա հաղթանակներ բերող հայ առաջնորդության տեսակն է, որը և ժողովրդի համախմբման և խավարից լույսի ճանապարհ տանելու երաշխավորն է:
Մի՛ խեղճացեք, մի՛ հանձնվեք, մի՛ համակերպվեք, մի՛ հրաժարվեք ձեր իրավունքներից, ձեր նախնիների գեներով ներծծված հողից, և վերջապես, ՄԻ ՎԱԽԵՑԵՔ:
Սա այն է, ինչ մեր սրբազանն ու ես շարունակ ուղղում ենք առ մեր հայ ժողովուրդ»: