Առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր «Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Հերոսների հիշատակը հարգելը նրանց գործին հավատարիմ մնալն է․ սուրբ տեղը քաղաքականությունից եկեք չխոսենք»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Երկրորդ նախագահը՝ չցանկանալով արձագանքել քաղաքական կամ օրվա խորհրդի վերաբերյալ հարցերին։
Լրագրողներից մեկի դիտարկմանը միայն, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «եռագլուխ կուսակցությունները չպետք է հաղթեն», արձագանքեց․ «Իսկական եռագլուխն իրենք են՝ ինքը, Ալիևն ու Էրդողանը»։