«Եռագլուխն» իրենք են՝ Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը․ Ռոբերտ Քոչարյան

Առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր «Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Հերոսների հիշատակը հարգելը նրանց գործին հավատարիմ մնալն է․ սուրբ տեղը քաղաքականությունից եկեք չխոսենք»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Երկրորդ նախագահը՝ չցանկանալով արձագանքել քաղաքական կամ օրվա խորհրդի վերաբերյալ հարցերին։

Լրագրողներից մեկի դիտարկմանը միայն, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «եռագլուխ կուսակցությունները չպետք է հաղթեն», արձագանքեց․ «Իսկական եռագլուխն իրենք են՝ ինքը, Ալիևն ու Էրդողանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *