Զգուշացում․ մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Զգուշացում․ մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում դրանք կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային հատվածներում՝ անձրևի տեսքով։ Առանձին շրջաններում տեղումները կուղեկցվեն ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ մինչև 14-17 մ/վ արագությամբ։

Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։

Սպասվող տեղումների հետևանքով հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Հատկապես զգալի աճ է կանխատեսվում Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում։

Մարտ 27, 2026 at 11:18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *