
Առաջիկա ժամերին կարող է ստացվել ամերիկյան կողմի ներկայացրած առաջարկներին Թեհրանի պատասխանը պարունակող նամակը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Ամենայն հավանականությամբ երեկոյան կստանամ այդ նամակը։ Այնպես որ՝ տեսնենք, թե ինչպես կդասավորվի ամեն բան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ լրագրողների հետ իր նստավայրի Հարավային մարգագետնում ունեցած հանդիպման ժամանակ։ Իր հերթին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայել Բաղերին Tasnim-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրանական իշխանությունները դեռեւս չեն պատասխանել ամերիկյան կողմի առաջարկներին։