«Լացող սմայլը» գլխավորել է 2025 թվականի ամենատարածված էմոջիների ցանկը՝ ըստ Google-ի տրամադրած էմոջիների օգտագործման նոր տվյալների։ Այն օգտագործվում է, երբ ինչ-որ բան այնքան զվարճալի, հուզական կամ ամոթալի է, որ կարող ես լաց լինել:
«Լացող սմայլը» դարձել է առաջատար՝ իր ետևում թողնելով
-ին ու
-ին։
Քանի որ Google-ի տվյալները չեն պարունակում ժողովրդագրական տվյալներ, The New York Times-ը դիմել է Reddit ֆորումներին՝ տարբեր տարիքային խմբերի կողմից էմոջիների օգտագործման վերաբերյալ պատկերացում կազմելու համար: Ֆորումներն անթերի չեն, բայց բացահայտում են սերնդային միտումները: Պարզվում է, որ երբ խոսքը վերաբերում է էմոջիների օգտագործմանը, մենք բոլորս պարզապես հետևում ենք դեռահաս աղջիկներին։
Տորոնտոյի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Սալի Ա. Տալիամոնտեի խոսքով՝ դեռահասները, մասնավորապես՝ դեռահաս աղջիկները, միշտ եղել են լեզվական փոփոխությունների առաջնագծում։
Հետազոտողները նշել են, որ կանայք հակված են ավելի շատ սոցիալական կապեր և ավելի մեծ հուզական բառապաշար ունենալ։
Google-ի ստեղծագործական տնօրեն և Unicode Consortium-ի էմոջիների ենթահանձնաժողովի նախագահ Ջենիֆեր Դանիելը նշել է, որ իր սերունդը (նա 40 տարեկան է) ավելի շատ էր հոգ տանում զանգվածային հաղորդակցության մասին Twitter-ի և Facebook-ի նման խոշոր սոցիալական հարթակներում։ Սակայն այժմ ավելի անմիջական, մտերիմ հաղորդակցություն կա խմբային զրույցներում և ինտերնետային ենթամշակույթներում, որտեղ կարևորն «ինձ հասկանում է այս անմիջական լսարան»-ն է։
Ըստ լեզվաբան Ադամ Ալեքսիչի՝ շատ էմոջիներ սկսում են տարածում գտնել այս առցանց ենթամշակույթներում, որտեղ մեմերի ստեղծողները փորձում են լինել առաջատար։ Մինչև էմոջիները հասնեն լայն հանրությանը, ստեղծողներն արդեն տարածում են նորերը։ Մարդկանց արտահայտած զգացմունքները հաճախ մնում են նույնը, բայց էմոջիները, որոնք նրանք օգտագործում են դրանք փոխանցելու համար, զարգանում են։
Օրինակ՝
-ն հաճախ օգտագործվում է տխրություն կամ սրտխառնոց բնութագրելու համար, և Google-ի տվյալների համաձայն՝ այն անցյալ տարի ամենաարագ ժողովրդականություն վայելող էմոջիներից է՝ դառնալով 93-րդ ամենաշատ օգտագործվողը։ Որոշ մարդիկ այն ընդունել են
-ի փոխարեն։
Դեռահասներն այժմ հակված են օգտագործել
-ը, որտեղ ավելի մեծ մարդիկ օգտագործում են
։
Եվ դեռահասներն ավելի հակված են օգտագործել
-ն
-ի փոխարեն, որը դեռևս հատկապես տարածված է X սերնդի շրջանում։
-ը, որը 2025 թվականին զբաղեցրել էր 33-րդ տեղը, վերջերս արագ աճ է գրանցել։ Երիտասարդները հաճախ օգտագործում են Մոայի արձանը՝ անտարբեր արձագանք կամ բարձրացված հոնք ցույց տալու համար, իսկ Reddit-ում այն օգտագործվում է ի սկզբանե Ալֆա սերնդի կողմից, բայց գրեթե ոչ մյուսների։
Երբ մարդիկ շփվում են թվային եղանակով՝ անձամբ չհանդիպելով, իմաստի և հույզերի ոչ վերբալ ցուցանիշները՝ դեմքի արտահայտությունների, ժեստերի կամ ձայնի տոնի միջոցով, կորչում են։ Էմոջիները լրացնում են դրանք։ Հետազոտողները նշում են, որ դրանք նաև ազդարարում են խմբային պատկանելության մասին։
Վերջին մի քանի տարիների ընթացքում, առնվազն, Google-ի տվյալներով, ամենաշատ օգտագործվող 10 էմոջիները մնացել են նույնը։ Չնայած կա ավելի քան 3600 էմոջի, այս 10-ը կազմել են անցյալ տարի էմոջիների օգտագործման 36 տոկոսը։
Մեծ մասը փոխել է դիրքերը.
-ի օգտագործումը նվազել է, մինչդեռ
-ն ամրապնդել է դիրքը։
Որոշ երիտասարդներ ընդհանրապես շրջանցում են էմոջիները՝ փոխարենը օգտագործելով ստիկերներ, որոնք թույլ են տալիս մարդկանց ստեղծել անհատականացված պատկերներ, օգտագործելով լուսանկարներ կամ հղում անելով մեմերի կամ կատակների, որոնք հաճախ միայն հաղորդակցվող մարդիկ կարող են հասկանալ։