Մինչև տարեվերջ կոնկրետ քայլեր կձեռնարկենք երկաթուղու կառուցման համար․ Փաշինյանը Մեղրիում է

Երբ որ ասում ենք՝ «Խաղաղության խաչմերուկ», Մեղրին դրա սիրտն ու հոգին է։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հարցրել է հավաքվածներին, թե որքանո՞վ են բարձրացել անշարժ գույքի գները Մեղրիում վերջին 9 ամիսների ընթացքում, ինչին ամբոխի միջից պատասխանել է համայնքի ղեկավարը։

«Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ Մեղրիում անշարժ գույքի գները կրկնապատկվել են։

Եվ դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Մեղրին ոչ միայն հավատում է խաղաղությանը, այլև Մեղրին «Խաղաղության խաչմերուկ» է։

Եվ ես եկել եմ ձեզ-մեզ շնորհավորեմ բոլորիս այդ առիթով, որովհետև եթե Մեղրին «Խաղաղության խաչմերուկ» է, ուրեմն Հայաստանի Հանրապետությունն է «Խաղաղության խաչմերուկ»։

Ուրեմն՝ Հայաստանի Հանրապետությունը բարեկեցության խաչմերուկ է։

Հայաստանի Հանրապետությունը ազատության, բարեկեցության, աշխատանքի խաչմերուկ է։

Եվ ես համզոված եմ, որ Մեղրին էլ ավելի մեծ ձգողականություն է ունենալու։ Ես վստահ եմ, որ մինչև տարեվերջ երկաթուղու շինարարության հետ կապված կոնկրետ գործողություններ կանենք, ինչը նշանակում է, որ բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն Մեղրիում», – ասել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *