Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը բարձր է սպառողական նվազագույն զամբյուղից. Փաշինյան

Սա աննախադեպ իրավիճակ է մեր պատմության մեջ, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Մեղրի քաղաքի բնակիչների առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Մեղրիում լայնածավալ ծրագրեր են իրականացվում, և ամենակարևորն այն է, որ իշխանություններին հաջողվել է հասնել շատ մեծ սոցիալական փոփոխությունների։

«Մենք ասել ենք, որ 10 հազար դրամով է ավելանում թոշակը։ Բայց ես հիմա հասկանում եմ և մեծ ուրախությամբ եմ արձանագրում։ Օրինակ՝ 5 ամիս առաջ, գոնե 20-30%-ը թոշակառուներից ասում էին․ «չէ, մենք չգիտենք, թե էդ անկանխիկ հետվճարն ինչ է»։

Հիմա ոչ մեկի չեմ հանդիպել, որը անկանխիկ առաջարկի դեպքում հետվճար չի ստանում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի թոշակը ավելացել է՝ 10 000 + 10 000 դրամով», – նշել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *