WSJ: Դուբայում կանխատեսվում է հյուրանոցների զբաղվածության կտրուկ անկում մինչև 10 տոկոս

Moody’s Analytics-ի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը լուրջ հարված է հասցրել Պարսից ծոցի երկրների հում նավթի արտահանմանը, ինչպես նաև զգալի վնաս է պատճառել զբոսաշրջության ոլորտին, գրել է The Wall Street Journal-ը։

Վերջին տարիներին այս ոլորտը նավթի հետ չկապված ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։

Տարածաշրջանի զբոսաշրջության առաջատար Դուբայում հյուրանոցների զբաղվածությունը, կանխատեսումների համաձայն, երկրորդ եռամսյակում կտրուկ կնվազի մինչև 10 տոկոս՝ փետրվարի վերջին հակամարտության մեկնարկից առաջ եղած 80 տոկոսի փոխարեն։

«Սա նշանակում է հյուրանոցային ոլորտի զգալի մասի փաստացի փակում», – մեջբերել է պարբերականը Moody’s-ի հաղորդագրությունը։

Հակամարտության սկզբում իրանական հարձակումներն ուղղված էին օդանավակայանների և Միացյալ Արաբական Էմիրությունների որոշ առավել հայտնի զբոսաշրջային օբյեկտների, այդ թվում՝ Դուբայի հայտնի Burj Khalifa հյուրանոցի դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *