Ըստ Պուտինի՝ Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ներկայումս Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է լրագրողների հարցերին ի պատասխան։ «Ես կարծում եմ, որ ամեն բան գնում է դեպի ավարտ»,- նկատի ունենալով Ուկրաինական պատերազմը՝ ասել է Կրեմլի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու համար Ուկրաինական հակամարտության կարգավորման առանցքային հարցերը։

Նախագահ Պուտինն էլ ի պատասխան ասել էր, որ պատրաստ է Զելենսկու հետ հանդիպել ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ ցանկացած երրորդ երկրում, սակայն միայն մի բանի համար՝ պայմանագիր ստորագրելու։

«Կարելի է հանդիպել նաեւ երրորդ երկրում, սակայն միայն այն դեպքում, երբ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերված կլինեն խաղաղության պայմանագրի մասին, որը նկախատեսված կլինի երկարատեւ պատմական հեռանկարի համար, որպեսզի մասնակցենք այդ միջոցառմանը կամ ինչ-որ բան ստորագրենք։ Սակայն դա պետք է լինի վերջակետը եւ ոչ թե ինչ որ բանակցություններ»,- շեշտել է նախագահ Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *