««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածուի եղբորը սահմանապահ զորքերից ուղարկել են կադրերի ռեզերվ»․ Ոսկան Սարգսյան

««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածուի եղբորը սահմանապահ զորքերից ուղարկել են կադրերի ռեզերվ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածուի եղբորը սահմանապահ զորքերից ուղարկել են կադրերի ռեզերվ
     Մի քանի օր առաջ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթասպա Թաթուլ Աղամյանին ուղարկել են կադրերի ռեզերվ։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է, 14 տարի ծառայել է սահմանապահ զորքերում, ևս 2 տարի՝ զինված ուժերում, ծառայության ընթացքում միշտ եղել է բարեխիղճ, երբեք նկատողություն չի ստացել։Նա վերջերս 3 ամիս ծառայողական գործուղման մեջ է եղել Մեղրիում։Թաթուլ Աղամյանին կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառը չեն հայտնել, սակայն պատճառը պարզ է, Թաթուլը «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, ադ կուսակցության նախընտրական ցուցակի 37-րդ համար, օրերս Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից սեփական ցանկությամբ հրաժարական տված Մհեր Աղամյանի հարազատ եղբայրն է։ Ահա այսպիսի բարքեր են Նիկոլի թվին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *