
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ էության առաջարկում է մինչև հաջորդ ԵԱՏՄ գագաթնաժողով կողմնորոշվել և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը դնել հենց առաջիկա գագաթնաժողովում։
Շատերի համար սա անսպասելի է գուցե, բայց` ըստ էության Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները, և եթե ՌԴ ուղիղ կոնֆրոնտացիան կարող էր լինել կանխատեսելի և որոշակի դիվիդենտներ բերել իշխանությանը իր հակառուսական արշավում, ապա այժմ փոխվում է տրամաբանությունը»։