
«Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»,- այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելության մեջ։
Պատրաստ ենք զարգացնելու Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունները»,- նշված է գրառման մեջ: