Աղեստամոքսային ինֆեկցիայի բռնկում հայտնի ճամփորդական զբոսանավի վրա

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնը Caribbean Princess տուրիստական զբոսանավի վրա արձանագրել էր աղեստամոքսային ինֆեկցիայի բռնկում։

Նավի վրա, ներառյալ անձնակազմի անդամները, կա 3,1 հազար մարդ։ 115 վարակակրի մոտ առկա է դիարեյա, սրտխառնոց ու փսխում։ Վերցվել են մեկուսացված վարակակիրներից փորձանմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատորիա՝ հետազոտության։

Նավի վրա իրականացվել է վարակազերծման գործողություն։ Նավահանգիստ հասնելուն պես զբոսանավը կանցնի ամբողջական սանիտարական մշակում՝ նախքան նոր նավարկության դուրս գալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *