Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Բայրամով

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, ադրբեջանցի լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանազատումն ու սահմանագծումը շատ լայնածավալ գործընթացներ են։ Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք սահմանում են հետագա աշխատանքների կանոնակարգը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հայկական կողմի մասնակցությամբ հանդիպում։ Գործընթացը շարունակվում է»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *