Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։55-ի սահմաններում Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտների համար նախատեսված մայթին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկի վարորդը Հայաստանում հայտնի փաստաբան Դավիթ Թումասյանն է։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Երջանիկ պատահականությամբ, երբ բախման հետևանքով «Porsche»-ը հայտնվել է մայթին, հետիոտներ այնտեղ չեն եղել, հակառակ դեպքում տեղի կունենար վրաերթ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: