Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հայտնել է, որ «Պարսից ծոցի դելֆիններ» անվանումը կրող իրանական արտադրության թեթև սուզանավերն սկսել են օպերատիվ պարեկություն իրականացնել Հորմուզի նեղուցում, հայտնում է Pars Today-ը։
Նրա խոսքով՝ այդ սուզանավերն ունակ են տևական ժամանակ գտնվել ծովի հատակին և որսալ ու ոչնչացնել թշնամական նավերը։
Նա նաև նշել է, որ «Դենա» էսկադրային ականակրի զոհված նավաստիների հիշատակին նվիրված վերջին գործողության ընթացքում այդ ստորջրյա միջոցները ցուցադրել են Հորմուզի նեղուցում Իրանի պաշտպանական ներուժի հնարավորությունները և շարունակել են առաջադրանքներ կատարել տարբեր խորության մակարդակներում։