
«Մենք այսօր եկել ենք և մեզ հանձնում ենք ձեր դատին: Ժողովրդի ցանկացած որոշմանը մենք հլու կենթարկվենք: Բայց էն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք մի ամսից լինելու են ՀՀ վարչապետ, մի հատ էլ աչքով-ունքով հասկացնելով, թե չգիտեմ որտեղ ինչ է որոշված: Նրանք չեն հասկանում, թե ուր են հայտնվել և ինչպիսին է այս պրոցեսի ինքնությունը: Ես չեմ կարող ասել, որ հունիսի 7-ից հետո լինելու եմ վարչապետ, բայց ես կարող եմ հավակնել լինելու վարչապետ»,- Եղեգնաձորում կայացած հավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: