ԱՄՆ Տեխաս նահանգի Տամպա քաղաքի ոստիկանությունը 22 երիտասարդի է ձերբակալել: Նրանք փորձել են զավթել հանրային զբոսայգու տարածքը: Տամպայի քաղաքային իշխանությունների կայքի փոխանցմամբ՝ միջադեպը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների:
«Ուրբաթ երեկոյան իրականացված հատուկ գործողության շրջանակում Տամպայի ոստիկանները ձերբակալել են 12-ից 21 տարեկան 22 անձի։ 2026 թվականի մայիսի 8-ին դեռահասների մի մեծ խումբ փորձել է իր հսկողության տակ վերցնել Քերտիս Հիքսոնի անվան զբոսայգու տարածքը, ինչը հանգեցրել է մասշտաբային անկարգությունների, ծեծկռտուքների և այլ խնդիրների», — նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նրանցից միայն երեքն են չափահաս։ Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել ծեծկռտուքների մասնակցելու, թմրամիջոցներ պահելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու համար։