
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բրովարդ շրջանի արևմտյան մասում անտառային խոշորամասշտաբ հրդեհ է բռնկվել։ Այն արդեն ընդգրկել է ավելի քան 20,000 քառակուսի կիլոմետր տարածք, հաղորդում է CBS News-ը։
Հրշեջներին դեռևս չի հաջողվել տեղայնացնել հրդեհը։ Իշխանությունները չեն հայտնել, թե արդյոք դիտարկվում է բնակելի շրջանների տարհանումը: Տուժածների մասին տեղեկություններ նույնպես չկան։