
Ամերիկյան Safesea Group նավագնացության ընկերությանը պատկանող Neha առևտրային նավը Պարսից ծոցում հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից։
Այս մասին հայտնել է Fox News-ը։
«Մեկ անօդաչու թռչող սարքը հարվածել է նավին, իսկ երկրորդը վրիպել է։ Հարձակման պահին նավը բեռնաթափվել և խարիսխ է գցել Դոհայի մոտակայքում», – հայտնել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը պարզաբանել է, որ նավի վրա եղել է 23 նավաստի, և վիրավորներ չկան։