«Պապիկյանը խոստացավ ուսումնասիրել ու տեղեկություն փոխանցել, բայց մինչև հիմա չի փոխանցել». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Պապիկյանը խոստացավ ուսումնասիրել ու տեղեկություն փոխանցել, բայց մինչև հիմա չի փոխանցել». Գեղամ Մանուկյան

«Շուրջ երեք ամիս առաջ մեր գործընկերուհի Աննա Գրիգորյանը Սուրեն Պապիկյանին բարձրացրեց մի հարց. խոսքը վերաբերում է 2022թ. սեպտեմբեր 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Ներքին հանդի 101 մարտական դիրքում նահատակված Ռոբերտ Գևորգյանին ըստ արժանվույն գնահատելուն: Պապիկյանը խոստացավ ուսումնասիրել հարցն ու տեղեկություն փոխանցել, բայց մինչև հիմա չի փոխանցել»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Պարզվել է, որ տվյալ զինծառայողն արդեն ունի պետական պարգև, ծնողի խնդրանքը՝ նորից ուսումնասիրել ու ըստ արժանվույն գնահատելն է, ինչը քննարկման ենթակա է, որի մասին ձեզ կտեղեկացնեմ, դուք կփոխանցեք Աննա Գրիգորյանին»,- ասաց փոխնախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *