Geely և Changan Automobile ընկերությունները Ռուսաստանում ընդհանուր առմամբ կորցրել են ավելի քան 15.68 միլիարդ ռուբլի։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հիմնական պատճառներն են՝
- բարձր հիմնական տոկոսադրույքը
- ուտիլիզացիոն վճարի աճը
- ավտոմեքենաների պահանջարկի կտրուկ անկումը
Նշվում է, որ դեռ մեկ տարի առաջ երկու ընկերություններն էլ շահութաբեր էին։
Ճգնաժամի պայմաններում Haval-ի գործարանը Տուլայի մարզում աշխատակիցներին ուղարկում է երկշաբաթյա կորպորատիվ արձակուրդի։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ընկերության պահեստները գերբեռնված են չվաճառված ավտոմեքենաներով, ինչը վկայում է շուկայում պահանջարկի զգալի թուլացման մասին։
Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական ավտոշուկան շարունակում է մնալ ճնշման տակ՝ թանկ վարկերի, սպառողական ակտիվության անկման և լրացուցիչ հարկային բեռի պատճառով։
Չինական ավտոարտադրողները վերջին տարիներին արագորեն մեծացրել էին իրենց ներկայությունը Ռուսաստանում, սակայն այժմ ստիպված են վերանայել վաճառքի պլաններն ու ծախսերը՝ շուկայի դանդաղման պայմաններում։