Վանաձոր-Երևան ճանապարհին բախվել են «Գազել»–ը և «ՈՒԱԶ»–ը. կա 6 վիրավոր

Մայիսի 11-ին՝ ժամը 11։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Դսեղ բնակավայր, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են GAZelle և UAZ մակնիշների ավտոմեքենաները․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և GAZelle մակնիշի ավտոմեքենայի հինգ ուղևորի ցուցաբերել առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *