Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան հայտնել է, որ այս երկուշաբթի ևս 22 հոգի կտարհանվի MV Hondius նավից, որտեղ ավելի վաղ հանտավիրուսի բռնկում էր գրանցվել:
Մահացու վտանգավոր այս վիրուսի բռնկումը տեղի է ունեցել Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորվող հոլանդական զբոսանավում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է վարակման յոթ դեպք, որոնցից երեքը՝ մահվան ելքով:
«Այս պահին նավում 54 մարդ կա. նրանցից 22-ը կտարհանվեն ափ, իսկ մյուս 32-ը կմնան նավի վրա և կուղևորվեն Նիդերլանդներ»,- լրագրողներին ասել է Գարսիան:
Նախարարի փոխանցմամբ՝ առավոտյան իրականացվել են նավի լիցքավորման աշխատանքները, որից հետո այն կապահովվի անհրաժեշտ պաշարներով: Երբ ուղևորների վերջնական իջեցումն ավարտվի, իշխանությունները կսկսեն նավահանգստի ախտահանումը (սանիտարական կանոնակարգի համաձայն):