Թրամփը լրջորեն դիտարկում է Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու քայլը

Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հասկացնել է տվել, որ իր վարչակազմը կարող է Վենեսուելայի բռնակցման փորձ ձեռնարկել։ Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է այդ հարավամերիկյան պետությունը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը։

Թրամփը բազմիցս հանդես է եկել մի շարք ինքնիշխան պետությունների և տարածքների՝ ներառյալ Կանադայի, Գրենլանդիայի, Պանամայի և Կուբայի նկատմամբ բռնակցման կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքներով։ Սակայն նրա վերջին մեկնաբանությունները հնչել են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ձերբակալությանն ուղղված ռազմական գործողության ավարտի պայմաններում, որն իրականացվում էր նավթային ենթակառուցվածքների զավթման նպատակով նավթային ընկերությունների գործողություններին զուգահեռ։

Ըստ Fox News-ի թղթակից Ջոն Ռոբերտսի, որը երկուշաբթի զրուցել է նախագահի հետ, Թրամփն այժմ «լրջորեն դիտարկում է Վենեսուելան 51-րդ նահանգ դարձնելու քայլը»։

Հունվարին Մադուրոյի առևանգումից հետո Սպիտակ տան պաշտոնյաները Կարակասում ինտենսիվ բանակցություններ են վարում՝ հանդես գալով որպես միջնորդ ամերիկյան էներգետիկ և հանքարդյունաբերական ընկերությունների հետ գործարքներում։ Միաժամանակ Վաշինգտոնը փորձում է ավելի սերտ կապեր հաստատել ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի և նրա վարչակազմի հետ։ Այդ բանակցություններն արագացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին, որը վտանգի տակ է դնում էներգակիրների համաշխարհային մատակարարումները։

Ինչպես գրում է The Independent-ը, թեև Թրամփը չի կարող օրինական հիմքերով Վենեսուելան հայտարարել 51-րդ նահանգ առանց Կոնգրեսի հավանության կամ հենց Վենեսուելայի համաձայնության, նա չի բացառում ռազմական միջամտության հնարավորությունը իր կայսերական նկրտումներն իրականացնելու համար (ներառյալ Գրենլանդիայի օկուպացիայի ծրագրերը)։

Ինչ վերաբերում է Վենեսուելային, ԱՄՆ-ն արդեն իսկ Կարիբյան ավազանում կենտրոնացրել է վերջին տասնամյակների ամենախոշոր ռազմածովային նավատորմերից մեկը և շարունակում է այն նավերի զանգվածային ռմբակոծությունների շարքը, որոնք, ենթադրաբար, ներգրավված են այդ տարածաշրջանում թմրաշրջանառության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *