Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտու արգելապատնեշները. խցանումը հասնում է 10 կմ-ի

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Բոմբ» հյուրանոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ պարեկները պարզել են, որ երկաթե մի քանի արգելապատնեշներ շպրտվել և վնասել են դեպի Երևան ընթացող «BMW» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *