Ռուսաստանը Կալինինգրադի հետ կապված միջուկային նախազգուշացում է ուղարկել ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին նախազգուշացում է ուղարկել այն մասին, որ Կալինինգրադի մարզի շրջափակման կամ Ռուսաստանի մյուս տարածքներից դրա մեկուսացման դեպքում կարող է կիրառել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենք։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատասխանել է Ռուսաստանի ուղերձին և ընդգծել դաշինքի պաշտպանական բնույթը։

«Մենք պաշտպանական դաշինք ենք։ Դադարեցրեք միջուկային սպառնալիքները։ Դա բացարձակապես անընդունելի է և որևէ օգուտ չի տալիս», – ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ին ուղարկված դիվանագիտական փաստաթղթում Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադի մարզը Ռուսաստանի մնացած տարածքից մեկուսացնելու ցանկացած փորձի դեմ «իր բոլոր ուժերն ու միջոցները, այդ թվում՝ միջուկային զենքը» կիրառելու պատրաստակամության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *