Գերմանիան ավելի քան 10 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայում ռազմական պատրաստության կենտրոններ ստեղծելու համար

Գերմանիան ավելի քան 10 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայում ռազմական պատրաստության կենտրոններ ստեղծելու համար։ Այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է «Европейская правда»-ն։

Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն այն ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների ֆինանսավորմանը, որոնք պետք է ապահովեն ուկրաինական բանակի բարձր մարտունակությունը (անգամ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի կնքումից հետո)։

Պիստորիուսը սա անվանել է ապագա զսպման մի քանի միջոցառումներից մեկը՝ հավելելով, որ Գերմանիայի տարածքում արդեն վերապատրաստվել է գրեթե 27 հազար ուկրաինացի զինծառայող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *