Գերմանիան ավելի քան 10 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայում ռազմական պատրաստության կենտրոններ ստեղծելու համար։ Այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է «Европейская правда»-ն։
Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն այն ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների ֆինանսավորմանը, որոնք պետք է ապահովեն ուկրաինական բանակի բարձր մարտունակությունը (անգամ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի կնքումից հետո)։
Պիստորիուսը սա անվանել է ապագա զսպման մի քանի միջոցառումներից մեկը՝ հավելելով, որ Գերմանիայի տարածքում արդեն վերապատրաստվել է գրեթե 27 հազար ուկրաինացի զինծառայող։