Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարին. Պենտագոն

Իրանի դեմ ռազմական գործողության համար ԱՄՆ-ի ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարի:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը, նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում ենք, որ այժմ այդ թիվը մոտ է 29-ին (միլիարդ դոլար – խմբ.)», – ասել է Հերսթը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ այդ գումարի մեջ ներառված են սարքավորումների փոխարինման և վերանորոգման նորացված գնահատականները, ինչպես նաև զինծառայողներին տարածաշրջան տեղափոխելու ծախսերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *