Գագիկ Ծառուկյանը «Մայր Հայաստանի» անդամների հետ քննարկել է Երևանի հիմնախնդիրների լուծման հեռանկարները

Գագիկ Ծառուկյանը «Մայր Հայաստան» կուսակցության և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ է հանդիպել։

Քննարկման առանցքում են եղել մայրաքաղաքի հիմնախնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։

«8 տարի է՝ աշխատում են, միայն խոսքեր, խոսքեր, դատարկ խոսքեր են»,- գործող իշխանության գործելակերպին անդրադառնալով՝ ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծել է՝ հանրությունը վրդովված է ինչպես մայրաքաղաքում խնդիրների առկայությունից, այնպես էլ գույքահարկը անհիմն թանկացնելու որոշումից։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում այս և այլ խնդիրների լուծումները մատնանշված են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *